Կարևոր իրադարձություններ

44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի

06 Օգոստոս, 2020 18:51
44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Աղբյուրի փոխանցմաբ՝ ժամը 14։15-ի սահմաններում մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ, աշխատակիցներին դուրս է հրավիրել և ձեռքին եղած դիզվառելիքով լցված շիշը վառել և նետել է՝ ներսում առաջացնելով հրդեհ, ապա դիմել փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ մինչ հրշեջների ժամանումը տեղի ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա՝ մարել։

Կասկածյալի ինքնությունը պարզվել է, իրավապահները մի քանի հասցեներ են մեկնել, որից հետո Գուգարքի ոստիկանները հայտնաբերել են նրան և բերման ենթարկել։ Նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Լևոն Մ-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին