Կարևոր իրադարձություններ

Նոր պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

06 Օգոստոս, 2020 18:42
Նոր պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Անուշ Պողոսյանին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։  

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անուշ Պողոսյանին 2020 թվականի սեպտեմբերի 10-ից ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»։

 

Լրահոս

Դիտել ավելին