Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ սցենարներ են քննարկվում ուսումնական տարին վերսկսելու համար

06 Օգոստոս, 2020 18:02
Ի՞նչ սցենարներ են քննարկվում ուսումնական տարին վերսկսելու համար

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարարծած հաղորդագրությունից։ 

Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար.

ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,

խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,

տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ 

Ըստ վերջին տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին