Կարևոր իրադարձություններ

Մակրոնը կոչ է արել շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին

06 Օգոստոս, 2020 15:55
Մակրոնը կոչ է արել շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին

Այսօր Բեյրութ ժամանելուն պես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել շտապ օգնություն ցուցաբերել Լիբանանին՝ հրեշավոր պայթյունի հետևանքները հաղթահարելու համար, հաղորդում է Reuters-ը:

Նա խոստացել է աջակցություն ցուցաբերել Լիբանանում միջազգային օգնության կազմակերպման գործում: Մակրոնը նաև նշել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնի և կոռուպցիայի դեմ պայքար ձեռնարկի:

«Եթե այդ բարեփոխումները չիրականացվեն, Լիբանանը կշարունակի տառապել»,-ասել է Մակրոնը՝ Բեյրութի օդանավակայանում նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին