Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշ

06 Օգոստոս, 2020 14:13
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Նախագահը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ:

Սահմանամերձ մեկ այլ բնակավայրում՝ Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին