Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն հաստատում է՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

06 Օգոստոս, 2020 12:42
ՀՔԾ-ն հաստատում է՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է։ Տեղեկատվությունը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ 

Թե ո՞ր քրեական գործի շրջանակում է ձերբակալվել Նազարյանը  ՀՔԾ դեռևս չի մեկնաբանում, նրան այս պահի դրությամբ որևէ մեղադրանք առաջադրված չէ:

 Մարինա Օհանջանյանն ասաց՝ առաջիկայում տեղեկատվություն կտրամադրվի։  

 

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ»-ը գրել էր, թե իր տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայության  կողմից ձերբակալվել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։ 

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին