Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567
    579

  • RUB

    6,18
    6,43

Կարևոր իրադարձություններ

Հայաստանից Բեյրութ թռիչքը տեղի կունենա շաբաթ օրը. Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ. Կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել

06 Օգոստոս, 2020 11:29
Հայաստանից Բեյրութ թռիչքը տեղի կունենա շաբաթ օրը. Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ. Կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքերին ու վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթեց :

«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, երկու երկրներն ու ժողովուրդները կապված են միմյանց պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով», - նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ այս դժվարին պահին Հայաստանը չի կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովդրի ու Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ:

«ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում, մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ԱԳՆ-ի ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության ու համայնքային կառույցների հետ:

«Միաժամանակ, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին անհատական նվիրաբերում ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ «Հայաստան«» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում», - հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ասաց՝ որոշել են, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ ու տեղում կծանոթանա համայքնի կարիքներին :

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանից Բեյրութ թռիչքը տեղի կունենա շաբաթ օրը:

 

 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին