Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Կառավարության նիստի օրակարգում 29 հարց է, 29-ն էլ՝ չզեկուցվող

06 Օգոստոս, 2020 11:09
Կառավարության նիստի օրակարգում 29 հարց է, 29-ն էլ՝ չզեկուցվող

ՀՀ կառավարությունմում ընթանում է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց, բոլոր հարցերը չզեկուցվող են:

Չզեկուցվող հարցերի թվում մշակութային գործիչների, այլ անձանց պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում տալու հարցն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին հարցը:

Օրակարգում է ներառված է նաև ներդրումային ծրագրի շրջանակներում «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, ինչպես նաև այլ հարցեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին