Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենով վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը․ նա հոսպիտալացվել է

06 Օգոստոս, 2020 00:00
Սյունիքի մարզում  ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենով վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը․ նա հոսպիտալացվել է

Օգոստոսի 5-ին Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, ով օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, վարելով ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել քարերեին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Մանրամասները՝ սկզբնացբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին