Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Երևանի Արարատյան 1-ին զանգվածի բնակարաններից մեկում 58-ամյա տղամարդու դի են հայտնաբերել

05 Օգոստոս, 2020 22:01
Փրկարարները Երևանի Արարատյան 1-ին զանգվածի բնակարաններից մեկում 58-ամյա տղամարդու դի են հայտնաբերել

Օգոստոսի 5-ին, ժամը 17։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերվել է Հրաչյա Ա․-ի (ծնված 1962 թ) դին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին