Կարևոր իրադարձություններ

Հայտնի են Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննության նախնական արդյունքները

05 Օգոստոս, 2020 20:16
Հայտնի են Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննության նախնական արդյունքները

Բեյրութի նավահանգստի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ պայթյունի պատճառը կարող է լինել անփութությունն ու երկար տարիներ իշխանությունների անգործությունը, գրում է Reuters-ը:

Նշվում է, որ հրդեհն սկսվել է Բեյրութի թիվ 9 պահեստում, այնուհետև այն տարածվել է թիվ 12 պահեստի տարածքում, որտեղ և պահվել է 2750 տոննա ամոնիումի նիտրատը։

Գործակալության աղբյուրը հավելել է, որ տվյալ խնդրով զբաղվող տեսչությունը խախտումներին ուշադրություն է դարձրել դեռևս վեց ամիս առաջ, սակայն ոչինչ չի արվել պայթունավտանգ նյութը տեղափոխելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 113 մարդ է մահացել, 4000-ը՝ վիրավորվել են։ Զոհերի թվում վեց հայ կա:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին