Կարևոր իրադարձություններ

Շատերին թվում է, թե իրավիճակը հաղթահաված է, բայց դա ամենևին այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան

05 Օգոստոս, 2020 18:39
Շատերին թվում է, թե իրավիճակը հաղթահաված է, բայց դա ամենևին այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան

Նոր տիպի կորոնավիորսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից, ըստ էության՝ ցուցանիշներով մոտենում ենք մայիս ամսվա վերջին և հունիսի առաջին շաբաթվա սկզբի թվերի մակարդակին»,- նշեց վաչապետը, ընդգծելով, որ համավարակի թվերի նվազումը քաղաքացիների մոտ ձևավորել է այն կարծիքը, որ իրավիճակը այլևս հաղթահարված է, սակայն դա ամենևին այդպես չէ։

«Մեր հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները»,- հավելեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին