Կարևոր իրադարձություններ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների և բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդև

05 Օգոստոս, 2020 17:53
Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների և բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդև

Դմիտրի Մեդվեդևը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հայտարարել է, որ այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների և բախումների համար Ռուսաստանի Դաշնության ներսում, հայտնում է Ռիա Նովոստին:

«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման և որևէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Մեդվեդևը նշել է, որ սփյուռքերը ևս պետք է զգան իրենց պատասխանատվությունը:

«Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն՝ համաձայն Ռուսաստանի օրենքների: Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկիզբ չկա»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:

 

Լրահոս

Դիտել ավելին