Դմիտրի Մեդվեդևը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, հայտարարել է, որ այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների և բախումների համար Ռուսաստանի Դաշնության ներսում, հայտնում է Ռիա Նովոստին:
«Ինձ թվում է, որ մեր իրավապահ մարմինները պետք է կենտրոնանան նրա վրա, որ երկրի ներսում այս թեման չպետք է հիմքեր ստեղծի բռնության գործադրման և որևէ բախման համար»,- ասել է նա «ՊոլիտՍտարտափ» կադրային նախագծի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Մեդվեդևը նշել է, որ սփյուռքերը ևս պետք է զգան իրենց պատասխանատվությունը:
«Հակառակ դեպքում, նրանք, ովքեր խախտում են Ռուսաստանի օրենսդրությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգի են նրանք պատկանում, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն՝ համաձայն Ռուսաստանի օրենքների: Իսկ եթե այդ խախտողներն օտարերկրյա քաղաքացիներ են, նույնիսկ` մեր բարեկամ երկրների, նրանց նկատմամբ պետք է հասկանալի միջոցներ կիրառել, նրանց պարզապես պետք է վտարել երկրից, եթե պատասխանատվության կիրառման համար այլ սկիզբ չկա»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը: