Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար

05 Օգոստոս, 2020 16:36
Հռոմի պապը կոչ է արել աղոթել Լիբանանի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել մարդկանց աղոթել Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի և նրանց ընտանիքների համար, հաղորդում է CNN հեռուստաալիքի կայքը։

«Երեկ Բեյրութի նավահանգստի մերձակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ զոհեր են եղել, վիրավորվել են հազարավոր մարդիկ, տեղի են ունեցել լուրջ ավերածություններ»,-նշել է Հռոմի պապը։

«Աղոթենք զոհերի և նրանց ընտանիքների համար։ Աղոթենք, որ Լիբանանն իր սոցիալական, քաղաքական և կրոնական բոլոր տարրերի միջոցով կարողանա անցնել այս չափազանց ողբերգական և ցավալի իրավիճակի միջով և միջազգային հանրության օգնությամբ հաղթահարի այս խորը ճգնաժամը»,- հավելել է նա։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին