Կարևոր իրադարձություններ

Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱԳՆ

05 Օգոստոս, 2020 16:18
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ խոսնակ Աննա ՆԱղդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին