Կարևոր իրադարձություններ

«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում. Հակոբ Կարապետյան

05 Օգոստոս, 2020 15:44
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում։

Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։

Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։

Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ»։

 

Լրահոս

Դիտել ավելին