Կարևոր իրադարձություններ

Հարյուրավոր կիլոմետր վերանորոգված ճանապարհներ, տասնյակ կոմունալ և ինքնագնաց տեխնիկայի տրամադրում միավորված համայանքներին. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

12 Օգոստոս, 2020 16:35
Հարյուրավոր կիլոմետր վերանորոգված ճանապարհներ, տասնյակ կոմունալ և ինքնագնաց տեխնիկայի տրամադրում միավորված համայանքներին. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով լրատվամիջոցի կողմից ուղարկված հարցմանը պատասխանելու ժամկետները, բովանդակությունն, ինչպես նաև մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիների բողոքները:

Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ ինստիտուտների հետ աշխատելուն:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և հանգամանալից:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Մեր հարցումների արդյունքում ամենաբարձր գնահատականին է արժանացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որի աշխատանքը դրական է գնահատել հարցվածների շուրջ 87%-ը՝ հատկապես նշելով վերջերս իրականացված ճանապարհաշինական հսկայական աշխատանքները:

Ստորև ամփոփ ներկայացնում ենք նախարարությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները, որից հետո էլ գերատեսչության կողմից տրամադրված ամբողջական մանրամասն տեղեկատվությունը:

Եվ այսպես, 2019-ին՝

• Վերանորոգվել են շուրջ 294,3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհներ եւ 2 տրանսպորտային օբյեկտներ, վերականգնվել են շուրջ 70,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 ճանապարհահատվածներ:

• Դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներ են սկսել օտարերկրյա 6 նոր ավիաընկերություններ:

• 2019 թվականի ընթացքում Հայաստանին հնարավորություն է ընձեռվել նախագահելու ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ կազմակերպության մշտական հանձնաժողովը։ 

• Եթե նախկինում ունեցել ենք 7 ուղղություններ դեպի ԵՄ երկրներ, ապա 2020 թվականին իրականացվելու են 17 ուղղություններ:

• Տեղադրվել են 3892 նշաններ հանրապետության 420 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում:

• ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատանքի արդյունքում պետբյուջե է փոխանցվել 729,4 մլն. դրամ։

• Ջրային տնտեսության համակարգի կազմակերպությունների կողմից պետբյուջե է փոխանցվել շուրջ 12.5 մլրդ դրամ:

• ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ 13 միավորված համայնքների տրամադրվել է 19 միավոր կոմունալ եւ ինքնագնաց տեխնիկա:  

• Ամասիա համայնքում գործարկվել է բրդի վերամշակման գործարանը, բացվել են տասնյակ աշխատատեղեր:

• 15 միավորված բազմաբնակավայր համայնքներում ներդրվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ)  

• 4 միավորված բազմաբնակավայր համայնքներում ստեղծվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ:

• ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար ՀՀ կառավարության 
պահուստային ֆոնդից հատկացվել է 3 657 994.3 հազ դրամ՝ 192 ծրագրերի իրականացման նպատակով։  

• ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 928 մլն դրամ, որի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվել ընդհանուր առմամբ սահմաանմերձ 16 համայնքի 38 բնակավայրերի 
ընտանիքներին։ 


• Տրամադրվել են թվով 12 երկրներ միջպետական բեռնափոխադրումների 963 թույլտվություններ:

• Տրամադրվել է 152 անվճար երթեւեկության իրավունքի վկայական:

• Մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ տրամադրվել է 33 ընդերքօգտագործման իրավունք, դադարեցվել՝ 28-ը:

•Տարվա ամփոփ տվյալներով ստացվել է 247 ապաստանի հայց, փախստական են ճանաչվել եւ ապաստան են ստացել 113-ը: 

 

2018-ին՝ 

• Մշակվել եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նկարագրվում են մարզպետների լիազորությունները, վերջիններիս հարաբերությունները պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ, ինչպես նաեւ այլ հարաբերություններ։  

• Մշակվել եւ հաստատվել է ԱԳԼՃԿ-ներում սանհանգույցներին ներկայացվող պահանջների ուղեցույցը։ Ստուգայցերի արդյունքում պահանջների խախտման դեպքերն արձանագրվել և ներակայացվել են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին: Արդյունքում նկատվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից ԱԳԼՃԿ-ներում հասարակական զուգարանների վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներ:

• ՄԱԿ-ի, ԵՄ-ի հետ համագործակցությամբ իրականացվում է տարածաշրջանային զարգացման պիլոտային 8 ծրագիր, որի արդյունքում նախատեսվում է ստեղծել 500-ից ավելի աշխատատեղ, ինչպես նաեւ բարձրացնել 300-ից ավելի ձեռնարկությունների մրցունակությունը:  

• ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 928 մլն դրամ, որի շրջանակներում սոցիալական աջակցություն է տրամադրվել սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքներին՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի եւ հողի հարկի փոխհատուցման նպատակով։

• Թարմացվել է համայնքների վարչական տվյալների շտեմարանը, որի հիման վրա մշակվել է էլէկտրոնային ծրագիր:

• Կատարելագործվել է տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող օրենսդրությունը, մշակվել և Կառավարության քննարկմանն են ներկայացվել մի շարք նախագծեր:

• Ավագանու նիստերի առցանց հեռարձակումների հնարավորությամբ են ապահովվել թվով 11 համայքներ:

• Մի շարք միավորված համայնքներում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրվել:

• Միավորված բազմաբնակավայր համայնքներից 10-ում հիմնվել են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ (ՔՍԳ), որոնց շնորհիվ համայնքապետարանները հնարավորություն ունեն բնակչությանը համայնքային ծառայություններ մատուցել «մեկ պատուհան» սկզբունքով:

• Ստեղծվել է  ՀՀ տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ներդրումային գործարար ծրագրերի առցանց հարթակ, որտեղ տեղադրվել են 150 ներդրումային-գործարար ծրագրային առաջարկներ:

Նախարարության կատարած աշխատանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ 2019թ. և 2020թ. հաշվետվություններում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին