Կարևոր իրադարձություններ

Հայրապետյանի` ՌԴ քաղաքացի լինելով` ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու հրապարակումներն ուղարկվել են ՔԿ. Գոռ Աբրահամյան

05 Օգոստոս, 2020 15:04
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Հայրապետյանի` ՌԴ քաղաքացի լինելով` ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու հրապարակումներն ուղարկվել են ՔԿ. Գոռ Աբրահամյան

Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում այդ հանգամանքները քննարկման առարկա դարձնելու, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով:

Դատախազությունը հետամուտ կլինի քննությամբ ձեռք բերված արդյունքերից ելնելով՝ համապատասխան իրավական գնահատական տալու հարցում»,- նշված է Գոռ Աբրահամյանի գրառման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին