Կարևոր իրադարձություններ

Բեյրութի իշխանությունները գնահատել են նավահանգստի պայթյունի հետևանքով հասցված վնասը

05 Օգոստոս, 2020 14:42
Բեյրութի իշխանությունները գնահատել են նավահանգստի պայթյունի հետևանքով հասցված վնասը

Ըստ նախնական տվյալների՝ Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյունի պատճառած վնասը կարող է հասնել երեքից հինգ միլիարդ դոլարի, հայտարարել է քաղաքի նահանգապետ Մարվան Աբբուդը:

Սակայն, չի բացառվում, որ վնասը կարող է լինել շատ անգամ ավելի մեծ:

«Բեյրութի հարյուրավոր բնակիչներ մնացել են անօթևան», - նշել է նահանգապետը:

Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով քաղաքի բնակելի շենքերի մեծ մասը վնասվել է, իսկ մեծ թվով տուժածների պատճառով բոլոր հիվանդանոցները գերբնակված էին:

 

Լրահոս

Դիտել ավելին