Կարևոր իրադարձություններ

Բեյրությում պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է. Աննա Նաղդալյան

05 Օգոստոս, 2020 12:08
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Բեյրությում պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է. Աննա Նաղդալյան

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։

ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։

Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։

Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։

Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին