Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին. Զոհրաբ Մնացականյան

05 Օգոստոս, 2020 11:59
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:

«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի և դրա ավերիչ հետևաքների մասին սարսափելի նորություններից։ Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին: Բեյրութի փառքն անպայման կվերականգնվի», հայտարարել է Մնացականյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին