Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    561
    571

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 4-ից 5-ը

05 Օգոստոս, 2020 11:33
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 4-ից 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, հարկերից խուսափելու և առանց իրացնելու նպատակի թմրանյութի ապօրինի շրջանառության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրամիջոցներ հաշվառելու կանոնները խախտելու, անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, սպանության սպառնալիքի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին