Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

05 Օգոստոս, 2020 11:20
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն:

 

Լրահոս

Դիտել ավելին