Կարևոր իրադարձություններ

Ինչ վնասներ են կրել Բեյրութի հայահոծ շրջանները. 3 զոհ, 100 վիրավոր, փլուզված շենքեր, վնասված եկեղեցիներ. Աննա Նաղդալյան

05 Օգոստոս, 2020 10:49
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Ինչ վնասներ են կրել Բեյրութի հայահոծ շրջանները. 3 զոհ, 100 վիրավոր, փլուզված շենքեր, վնասված եկեղեցիներ. Աննա Նաղդալյան

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ։

 

Լրահոս

Դիտել ավելին