Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի ոստիկանապետը 5 րոպե ժամանակ տվեց. Ամուլսարի պահապանները որոշում կայացրեցին

04 Օգոստոս, 2020 23:26
Վայոց Ձորի ոստիկանապետը 5 րոպե ժամանակ տվեց. Ամուլսարի պահապանները որոշում կայացրեցին

Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը Ամուլսարի պահապաններին եւ ակցիայի մասնակիցներին 5 րոպե ժամանակ տվեց՝ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացելու համար։

«Բոլորն ունեն ազատ տեղաշարժման իրավունք և ճանապարհը պետք է բացվի»,- ասաց ոստիկանապետը:

Բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ առաջարկեց տուն գնալ՝ վաղն ավելի մեծ և թարմ ուժերով պայքարը շարունակելու համար:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին