Կարևոր իրադարձություններ

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

04 Օգոստոս, 2020 22:18
Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում COVID-19-ով պայմանավորված սանիտարական կանոնները։

«Հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվ ականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։ Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չեն չորացվում»,- նշված է հրամանում։

Նշվում է, որ հոգեհանգստի և թաղման մասնակիցները պետք է անպայման կրեն դիմակ, պահպանեն 1,5 մետր սեցիալական հեռավորություն, ջերմաչափվեն հեռահար կամ անհատական ջերմաչափով և այլն: 

Մանրամասները՝ այստեղ։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին