Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

38-ամյա քաղաքացին մետաղյա ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակին և սպանել նրան

04 Օգոստոս, 2020 22:05
38-ամյա քաղաքացին մետաղյա ձողով 2 անգամ հարվածել է արտադրամասի 68-ամյա պահակին և սպանել նրան

Օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 20.40-ի սահմաններում տղամարդու դին հայտնաբերել է նրա կինը։

Դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում վնասվածք էր հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները ճշտել են կասկածյալի ինքնությունը և տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ժամը 12.45-ին Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին:

Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:

Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին։

Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին