Կարևոր իրադարձություններ

Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվածների թվում կան երկու մեր հայրենակիցներ․ Հրաչյա Հակոբյան

04 Օգոստոս, 2020 21:50
Հեղինակ՝ Հրաչյա Հակոբյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետևանքով վիրավորվածների թվում կան երկու մեր հայրենակիցներ․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։

Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու արդյունքում։

Շուտափոյթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին