Կարևոր իրադարձություններ

Լվովյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում հրեդեհ է բռնկվել․ այրվել է 1 հա բուսածածկ տարածք

04 Օգոստոս, 2020 20:44
Լվովյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում հրեդեհ է բռնկվել․ այրվել է 1 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 4-ին, ժամը 17։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցում այրվում է բուսածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։51-ին, մարվել՝ 20։13-ին։ Այրվել է 1 հա բուսածածկ տարածք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին