Կարևոր իրադարձություններ

Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ակտիվիստները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը․ 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ ուղիղ

04 Օգոստոս, 2020 19:59
Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ակտիվիստները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը․ 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ ուղիղ

Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Լիդիան Արմենիա»-ն գիշերը տարածքից հանել էր Ամուլսարի պահապանների տնակները: Պահապանները կոչով դիմել էին քաղաքացիներին՝ ավոտերթ կազմակերպել, որպեսզի վերջնական լուծում պահանջեն Ամուլսարի խնդրի համար:  

Բնապահպան ակտիվիստներն այս պահին փակել են Ջերմուկ տանող ավտոճանապարհը և պահանջում 30 մետր հեռավորության վրա տեղադրել «Լիդիան» ընկերությանը պատկանող վագոն-տնակները:

Նշենք, որ Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրել է, որ Ամուլսարի տարածքից բերման է ենթարկվել շուրջ 10 քաղաքացի:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին