Կարևոր իրադարձություններ

Վայքի բուժմիավորման վիրաբույժը վիրահատության համար պահանջել և ստացել է ապօրինի վարձավճար․ հարուցվել է քրեական գործ

04 Օգոստոս, 2020 19:25
Վայքի բուժմիավորման վիրաբույժը վիրահատության համար պահանջել և ստացել է ապօրինի վարձավճար․ հարուցվել է քրեական գործ

Հուլիսի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Վայքի բուժմիավորման վիրաբույժը, բացի պետական վճարը, վիրահատության համար պահանջել և ստացել է նաև ապօրինի վարձավճար: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ըստ նախնական տվյալների` ամուսնու լեղապարկի վիրահատության համար պացիենտի կինը հուլիսի 2-ին բուժմիավորման դրամարկղ վճարել է 180 հազար դրամ, ինչի համար ստացել է անդորրագիր: Սակայն վիրաբույժի պահանջով կինը հիվանդանոցին կից դեղատնից գնել է վիրահատության համար անհրաժեշտ դեղեր` մոտ 30 հազար դրամի, նաև վիրաբույժին առձեռն տվել է 130 հազար դրամ, ինչի դիմաց, բնականաբար, անդորրագիր չի ստացել:

Հուլիսի 30-ին ոստիկանության Վայքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննության:

 

Լրահոս

Դիտել ավելին