Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին որպես խափանման միջոց կալանավորում չընտրելու դատարանի որոշումը

04 Օգոստոս, 2020 16:22
Դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին որպես խափանման միջոց կալանավորում չընտրելու դատարանի որոշումը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է դատավոր Արա Կուբանյանին խափանման միջոց կալանավորում չընտրելու Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Ինչպես հայտնի է,  հուլիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ ԱԱԾ միջնորդությունը։ Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ էր ներկայացրել: Բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինից ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, ինչը ԲԴԽ-ը բավարարել է։

Արդյունքում, դատավոր Գևորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ ահա Արա Կուբանյանի միջնորդությունը դատարանը մերժեց :

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին