Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում. «Ժողովուրդ»

04 Օգոստոս, 2020 07:57
ՊՆ-ում պաշտոնատար անձանց փոփոխությունների մեծ ալիք է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարության ներսում հետաքրքիր վերադասավորումների շրջան է. պաշտոնատար անձանց փոփոխությունների բուռն ալիք է սպասվում, եւ այդ գործընթացն արդեն մեկնարկել է ու շարունակական է լինելու: Ավելին, մենք տեղեկացանք, որ այդ փոփոխությունները մեծամասամբ պայմանավորված են Պաշտպանության նախարարությունում վերա­կազմավորումների հետեւանքով ստեղծված վարչություններով, որոնք պետք է նոր աշխատակիցներ ունենան: Եվ այժմ նախարարության ներսում ներ­քին քննարկումներ են, թե ինչ վերադասավորումների կարելի է սպասել:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանին հեռացրել են աշխատանքից եւ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակել են Ալիկ Ավետիսյանին, որը եղել է Պաշտպանության նախարարության բարեվարքության բաժնի պետը: Սակայն այսքանով ներքին գործընթացները չեն ավարտվելու, եւ առաջիկայում ականատես կլինենք նոր փոփոխությունների ու վերադասավորումների:

 
 

Լրահոս

Դիտել ավելին