Օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում 44-ամյա Հայկ Ե.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելու գոտուց, բախվել բետոնե էլեկետրասյանը:
Բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից կոտրվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։