Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինների ստուգումներ․ պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով 61.104 ստուգում է իրականացվել

03 Օգոստոս, 2020 23:45
Տեսչական մարմինների ստուգումներ․ պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով 61.104 ստուգում է իրականացվել

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 2-ի դրությամբ իրականացվել է 61104 կազմակերպության գործունեության ստուգում, որից միայն 208-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։  

 

Լրահոս

Դիտել ավելին