Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա հետիոտնին. վարորդը իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց

03 Օգոստոս, 2020 23:02
Արարատի մարզում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա հետիոտնին. վարորդը իր ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարարտի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Հրաչիկ Օ.-ն Այգեզարդ գյուղի Ա. Ղարիբյան փողոցում իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 65-ամյա Շուշանիկ Բ.-ին:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին հայտնել ոստիկանության Մասիսի բաժին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին