Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Մովսես գյուղում․ կան տուժածներ

03 Օգոստոս, 2020 21:53
Ավտովթար Մովսես գյուղում․ կան տուժածներ

Օգոստոսի 3-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես գյուղի Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հրաչ Բ․-ին (ծնված 1996 թ․) և Արման Փ․-ին (ծնված 1989 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին