Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ-ն հետաքննում է Չինաստանում COVID-19-ի առաջացումը․ հետազոտությունները կմեկնարկեն Ուհան քաղաքում

03 Օգոստոս, 2020 21:42
ԱՀԿ-ն հետաքննում է Չինաստանում COVID-19-ի առաջացումը․ հետազոտությունները կմեկնարկեն Ուհան քաղաքում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական կողմի հետ համաձայնեցրել է COVID-19-ի առաջացման շուրջ միջազգային հետաքննության անցկացման պայմանները, գրում РИА Новости-ն: 

Նշվում է, որ ԱՀԿ փորձագետների առաջադեմ թիմը, որը ժամանել էր Չինաստան, ավարտել է վիրուսի ծագումը պարզելու համատեղ փորձերի համար «հիմք ստեղծելու» առաքելությունը:

«ԱՀԿ-ն և չինացի փորձագետները ստեղծել են փաստաթղթի նախագիծ, որը սահմանում է հետազոտության պայմանները և ԱՀԿ- ի գլխավորությամբ միջազգային թիմի աշխատանքի ծրագիրը»,- ասված Է հայտարարության մեջ:

Համաճարակաբանական հետազոտությունները կմեկնարկեն Ուհան քաղաքում ՝ պարզելու համար COVID-19-ի  վարակման նախնական դեպքերի առաջացման աղբյուրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին