Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Նոր Արեշում․ 23-ամյա քաղաքացին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու երիտասարդի

03 Օգոստոս, 2020 18:55
Դանակահարություն Նոր Արեշում․ 23-ամյա քաղաքացին կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է երկու երիտասարդի

Հուլիսի 25-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով երկու երիտասարդ են բուժօգնության տեղափոխվել: Այս մասին հայտնում են ոստիակնության լրատվական ծառայությունից։

Նրանց դանակահարել էին:

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ, զրուցեցին բժշկի հետ: Տուժողներն ի վիճակի չէին բացատրություն տալու:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեցին դատաբժշկական փորձաքննություններ:

Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Եվ համագործակցությունը հաղորդումից օրեր անց դրական արդյունք տվեց: Ոստիկանները պարզեցին, որ տուժողներին Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանքի և Նոր Արեշի 34-րդ փողոցի հատման մասում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, դանակահարել էր Նոր Արեշի 23-ամյա մի բնակիչ:

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 30-ին կասկածվողը ներկայացավ նախաքննական մարմնին և ձերբակալվեց:
Նրան մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին