Կարևոր իրադարձություններ

Միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ ՀՀ-ում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ․ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին

03 Օգոստոս, 2020 18:22
Միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ ՀՀ-ում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ․ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի հանցագործություն է ընդդեմ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի: Կիսում ենք ձեր ցավը և անկեղծ զորակցություն հայտնում ձեզ:

Հայաստանի եզդի համայնքին, եզդի բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն ու ոգու արիություն: Որպես սփոփանք միշտ գիտակցեք, որ հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում դուք ունեք ապահով և պաշտպանված ապագա և առաջընթացի լայն ասպարեզ»:

 

Լրահոս

Դիտել ավելին