Կարևոր իրադարձություններ

Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

03 Օգոստոս, 2020 18:03
Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Այսօր՝ օգոստոսի 3-ին,Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Օրենքների թվում են՝ 

«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը,

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը,

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

 

Լրահոս

Դիտել ավելին