Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը

03 Օգոստոս, 2020 14:32
Մեկնարկում է «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի օգոստոսի 3-28 սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար 2 փուլով կազմակերպում է «Քայլ դեպի տուն»  ուսումնաճանաչողական երկշաբաթյա առցանց ծրագիրը։ Ծրագիրը ներառում է՝

  • Հայոց լեզվի դասընթացներ,
  • Պատմաճանաչողության դասընթացներ,
  • Վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և Սփյուռքում),
  • Ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ,
  • Առցանց կրթական խաղեր,
  • Հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի,արվեստի ներկայացուցիչների հետ,
  • Հանդիպումներ նախորդ տարվա մասնակիցների հետ,
  • Աշխատարաններ,
  • Համայնքայիննախագծեր:

Մասնակցելով ծրագրին՝ սփյուռքահայ  պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի Հայաստանի պատմությանն ու մշակույթին ծանոթանալու, մայրենի լեզուն սովորելու և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով՝ ճանաչելու իրենց հայրենիքը:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական առցանց ծրագրին կմասնակցեն մինչև 250 սփյուռքահայ երիտասարդներ՝ աշխարհի 30 երկրից:

Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛րՀայաստան»  (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագրի գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:

 

Լրահոս

Դիտել ավելին