Կարևոր իրադարձություններ

Նախագիծը բխում է մեր ռազմավարության ծրագրից․ ԱԺ պատգամավոր․ ի՞նչ գործեր են քննելու հակակոռուպցիոն դատարանները

03 Օգոստոս, 2020 13:56
 Նախագիծը բխում է մեր ռազմավարության ծրագրից․ ԱԺ պատգամավոր․  ի՞նչ գործեր են քննելու հակակոռուպցիոն դատարանները

Արդարադատության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: 

Նախագծով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի կազմով, որոնցից 20-ը կքննեն կոռուպցւոն հանձագործությունների վերաբերյալ քրգործերը, 5-ը՝ այս տարի ընդունված «Ապօրինի ձագում ունեցող գույքի բռնագանծման մասին» օրենքի հիման վրա ներկայացված հայցադիմումներն ու հայցապահանջներից առաջացած գործերը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագծի բովանդակությանը դեռևս չի ծանոթացել, սակայն գաղափարին կողմ է․

«Նախագիծը տրամաբանական է և բխում է մեր ռազմավարության ծրագրից»,- ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ նախագծով նախատեսվում է ստեղծել  մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ 10 դատավորի կազմով։

Նախագծում առաջարկվում է  փոփոխություններ կատարել՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի կազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի։

Առաջարվող փոփոխություններով սահմանվել են   նաև հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու բավականին  խիստ սահմանափակումներ։

Սահմանափակումները վերաբերում են՝ դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, նախկին հետաքննիչի, օպերլիազորի, նախկին օպերլիազորի, փաստաբանի և նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։

Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող այս նախագծով առաջարկվում է գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար դատավորների թեկնածուների ցուցակի՝  

հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվելու է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձունեցող 3 անձի։

Բացի այդ, նախագծում նշված  է, որ  դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)անդամները պետք է  հաշվի առնեն փորձագետների կարծիքները:

Միևնույն ժամանակ, որպես գործունեության լրացուցիչ երաշխիք, հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին