Կարևոր իրադարձություններ

Դատախազությունը Զավեն Գրիգորյանի նկատմամբ կիրառված 1.5 մլն գրավը վերացրել է. բավարարվեց պաշտպանի հերթական միջնորդությունը

03 Օգոստոս, 2020 14:17
Դատախազությունը Զավեն Գրիգորյանի նկատմամբ կիրառված 1.5 մլն գրավը վերացրել է. բավարարվեց պաշտպանի հերթական միջնորդությունը

Վայոց ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացվել է: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Սահակյանը:

«Դախազությունը բավարարել է մեր միջնորդությունը և Զավեն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավը վերացրել է: Դատախազը իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «...Նախաքննության ներկայիս փուլում արդեն իսկ կատարվել են քննչական և դատավարական գործողությունների հիմնական մասը և նվազել է հավանականությունը, որ Զավեն Գրիգորյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը»:

Իհրակե, մենք շնորհակալ ենք դատախազությունից ներկայացված միջնորդությունը բավարարելու համար, սակայն պետք է նշեմ, որ միջնորդության բավարարումը մեր համոզմամբ իրականում պայմանավորված է եղել ոչ թե այն հանգամանքով, որ կատարվել են քննչական ու դատավարական գործողությունների հիմնական մասը, այլ նրանով, որ դատախազությունը նույնպես ունի հստակ և անվերապահ համոզում, որ Զավեն Գրիգորյանը անմեղ է և դեպքի պահին դեպքի վայրում չի գտնվել: Դրա վառ ապացույցը կայանում է նրանում, որ նույն գործով, նույն մեղադրանքով ներգրավված Զավենի եղբայր Հարություն Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ այն դեպքում, երբ իր մասով ամբողջությամբ ավարտվել է նախաքննությունը:

Այսինքն, եթե դատախազությունը գոնե մի քիչ կասկած ունենար Զավեն Գրիգորյանի անմեղության հարցում, ոչ միայն չէր վերացվի գրավը, այլ նաև կկատարեր ամեն ինչ, որպեսզի Զավենը իր եղբոր նման նույնպես գտնվի անազատության մեջ»,- նշեց նա:

Պաշտպանը հույս հայտնեց, որ իրավապահները չեն չձգձգի, կցուցաբերեն Զավենին ձերբակալելիս ունեցած վճռականության գոնե 10 տոկոսը և մոտ օրերս, դադարեցնելով նրա նկատմամբ իրականացվող ծիծաղելի քրեական հետապնդումը, նոր գործ կհարուցեն սուտ մատնության հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը 2020թ. հունիսի 3-ի որոշմամբ բավարարել էր Զավեն Գրիգորյանի պաշտպանի բողոքը՝ նրան ազատ արձակելով և 1.5 մլն ՀՀ դրամի չափով գրավ կիրառելով:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին