Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է Կոտայքի մարզպետի ամենահավանական թեկնածուն

03 Օգոստոս, 2020 12:42
Ո՞վ է Կոտայքի մարզպետի ամենահավանական թեկնածուն

Shabat.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը համարվում է Կոտայքի մարզպետի ամենահավանական թեկնածուն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում Սարգսյանը նշանակվելու է Կոտայքի մարզպետ։

«Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել, որովհետև քանի դեռ չկա կոնկրետ որոշում՝ որևէ մեկնաբանություն տալու նպատակահարմարություն չեմ տեսնում՝ գոնե այս պահին, երբ լինի համապատասխան որոշումը, միանշանակ, այդ մասին կհայտարարվի, բայց այս պահին չեմ կարող մեկնաբանել»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։

Մեր ճշտող հարցին՝ Արման Սարգսյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է, վարչապետի խոսնակն ասաց․ «Այս պահին մեկնաբանությում չեմ կարող տալ, որովհետև քննարկման փուլում է, երբ որոշում լինի կհայտարարենք դրա մասին։ Այս պահին եկեք ձեռնպահ մնամ որևէ մեկնաբանություն տալուց»- ասաց նա։

Նշենք, որ Արման Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանով ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատվել էր այս տարվա հունիսի 8-ին։

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին