Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

03 Օգոստոս, 2020 12:15
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում:

Կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին