Կարևոր իրադարձություններ

Արթիկում բանջարեղեն խորովելն ավարտվել է տխուր վերջաբանով. ավտոտնակը վերածվել է մոխրակույտի

02 Օգոստոս, 2020 22:36
Արթիկում բանջարեղեն խորովելն ավարտվել է տխուր վերջաբանով. ավտոտնակը վերածվել է մոխրակույտի

Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Անկախության 29 շենքի բակում տեղադրված շարժական ավտոտնակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է ժամանած հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Պարզվել է, որ Արթիկ քաղաքի բնակիչ Նելլի Ավետիսյանին պատկանող նշված ավտոտնակի մոտ բանջարեղեն են փորձել խորովել, որի ժամանակ էլ կրակը տարածվել է դեպի ավտոտնակը։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին