Կարևոր իրադարձություններ

Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն. դեսպանատուն

02 Օգոստոս, 2020 21:07
Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն. դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոտ 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն։

 «Օգոստոսի 2-ին NordStar ավիաընկերությունն իրականացրել է Երևան-Մոսկվա չվերթը, որի շնորհիվ հայրենիք են վերադարձել 158 ռուսաստանցի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ չվերթն իրականացվել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքի շրջանակում՝ ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների համագործակցությամբ և ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի գլխավորությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին