Կարևոր իրադարձություններ

Բժշկական հանդերձանքով 2 մարդ փորձել են գողություն կատարել Միքայելյանի անվան հիվանդանոցից

02 Օգոստոս, 2020 20:30
Բժշկական հանդերձանքով 2 մարդ փորձել են գողություն կատարել Միքայելյանի անվան հիվանդանոցից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն: 

Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին: Վ

երջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել:

Դեպքի մասին հայտնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապարտաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին